Արդյոք հնարավոր կլինի՞ Իլհամ Ալիեւին հասցնել Միջազգային քրեական դատարան. «Առերեսում»
«Մեր խնդիրը ՀՀ դեմ կամ իր տարածքում կատարված հանցագործությունների դեպքում այն էր, որ մենք գործուն լծակ չունեինք արդեն իսկ գործող, այդ թվում՝ միջազգային համագործակցության շրջանակներում՝ Ինտերպոլի, Եվրոպոլի եւ այլն, ապահովելու, որ նաեւ Ադրբեջանի կողմից հանցագործությունների ենթադրյալ կատարողները կամ կազմակերպիչները մեր պետության տարածքում կենթարկվեն պատասխանատվության: Ուստի սա լրացուցիչ երաշխիք է՝ առաջին հերթին մեր քաղաքացիների, զոհերի պաշտպանության համար»