ԱԽ գրասենյակը զանգվածային լրատվության միջոցներին հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Սերգեյ Միքայելի Մարտիրոսյանը 2023 թվականի մարտի 29-ին նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ՝ ազատվելով Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրենի պաշտոնից։