ՔՊ-ում քննարկել են կուսակցության մարմինների ընտրության կարգը
Ապրիլի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։ Նիստի ընթացքում քննարկվել է Կուսակցության մարմինների ընտրության կարգը։ Նիստի մասնակիցներն առաջարկներ են ներկայացրել կարգի վերաբերյալ, Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է կուսակցականների հարցերին։