Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Renault Logan-ն ու Mercedes Viano-ն. կան վիրшվորներ
Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան — Սևան — Իջևան ավտոճանապարհի 124 կմ-ին բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Գարիկ Կիրակոսյանի վարած Renault Logan Van մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 55-ամյա Գուրգեն Սեդրակյանի վարած Mercedes Viano մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault Logan …
The post Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Renault Logan-ն ու Mercedes Viano-ն. կան վիրшվորներ appeared first on ԳԱԼԱ.
Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան — Սևան — Իջևան ավտոճանապարհի 124 կմ-ին բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Գարիկ Կիրակոսյանի վարած Renault Logan Van մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 55-ամյա Գուրգեն Սեդրակյանի վարած Mercedes Viano մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault Logan Van-ի վարորդ Գ. Կիրակոսյանը, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 23-ամյա Հարություն Կիրակոսյանը, Mercedes Viano-ի վարորդ Գ. Սեդրակյանն ու նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Մավրիկ Դ.-ն, 63-ամյա Սեդրակ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Վթարի մասին Պարեկային ծառայության Տավուշի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
The post Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Renault Logan-ն ու Mercedes Viano-ն. կան վիրшվորներ appeared first on ԳԱԼԱ.