Հայաստանի վարկանիշը բարեկեցության ցուցակում ավելի բարձր է, քան Ադրբեջանինը և Թուրքիայինը
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com Մեծ Բրիտանիայում գործող «Լեգատում» (Legatum) հիմնարկը հրապարակել է իր 2023 թվականի բարեկեցության համապարփակ ցուցակը 167 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Ցուցակն ընդգրկում է 12 առանձին ոլորտներ կամ «սյունակներ», որոնք կազմված են 67 ենթաբաժիններից։ Հիմնարկը բարեկեցությունը սահմանել է որպես մարդկանց ունեցած «զարգանալու հնարավորություն՝ իրացնելու իրենց եզակի ներուժը և դերակատարություն ունենալու իրենց համայնքների …