Ստեփանակերտում 15-ամյա թոռը 70-ամյա տատիկից գողացել է 840.000 դրամ և 5000 ռուբլի
Ապրիլի 23-ին ժամը 18:15-ին, Ստեփանակերտ քաղաքի 70-ամյա բնակչուհի Ռ. Զ.-ն ոստիկանություն է դիմել այն մասին, որ ապրիլի 7-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը իրենց տան ննջասենյակի հագուստի պահարանից գողացել է 840.000 ՀՀ դրամ գումար և 5000 ռուսական ռուբլի: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողների կողմից ձեռնարկված …
The post Ստեփանակերտում 15-ամյա թոռը 70-ամյա տատիկից գողացել է 840.000 դրամ և 5000 ռուբլի appeared first on ԳԱԼԱ.
Ապրիլի 23-ին ժամը 18:15-ին, Ստեփանակերտ քաղաքի 70-ամյա բնակչուհի Ռ. Զ.-ն ոստիկանություն է դիմել այն մասին, որ ապրիլի 7-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը իրենց տան ննջասենյակի հագուստի պահարանից գողացել է 840.000 ՀՀ դրամ գումար և 5000 ռուսական ռուբլի: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Ռ.Զ-ի 15-ամյա թոռը` Վ. Զ.-ն, (9-րդ դասարանի աշակերտ):
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
The post Ստեփանակերտում 15-ամյա թոռը 70-ամյա տատիկից գողացել է 840.000 դրամ և 5000 ռուբլի appeared first on ԳԱԼԱ.