«Կասպերսկի» ընկերությունը հայտնաբերել է զրոյական օրվա էքսպլոյտի կիրառմամբ ծածկագրիչների գրոհներ
Չարագործները Nokoyawa շորթող ծրագիրը տարածելու փորձեր իրականացնելու նպատակով օգտագործել են էքսպլոյտ, որը մշակվել է Windows ՕՀ-ի տարբեր տարբերակների և փաթեթների, ներառյալ՝ Windows 11-ի համար։ Microsoft-ն այս խոցելիությանը տվել է CVE-2023-28252 համարը, այն արդեն փակված է: Թիրախների թվում են եղել Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի երկրների փոքր և միջին ձեռնարկությունները։