Կարկուտը տեղացել է Մարտակերտի 36 համայնքներում. վնասվել են այգիներ, 35 ավտոմեքենա, 9 ջերմոց, 9 գլուխ հորթ քշվել է ձորը
Կարկուտը նյութական մեծ վնասներ է պատճառել Մարտակերտի շրջանի բնակիչներին: Հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Ապրիլի 30-ի հետկեսօրին ուժեղ քամու ուղեկցությամբ կարկուտ է տեղացել Մարտակերտի շրջանի շուրջ 36 համայնքներում։ Նախնական տեղեկություններով կարկուտից վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաներ և այգիներ, 35 ավտոմեքենա, 9 ջերմոց, արևային 5 ջրատաքացուցիչ, բնակելի տան 26 տանիք, իսկ 1 անասնաֆերմայի պատ …
The post Կարկուտը տեղացել է Մարտակերտի 36 համայնքներում. վնասվել են այգիներ, 35 ավտոմեքենա, 9 ջերմոց, 9 գլուխ հորթ քշվել է ձորը appeared first on ԳԱԼԱ.
Կարկուտը նյութական մեծ վնասներ է պատճառել Մարտակերտի շրջանի բնակիչներին: Հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Ապրիլի 30-ի հետկեսօրին ուժեղ քամու ուղեկցությամբ կարկուտ է տեղացել Մարտակերտի շրջանի շուրջ 36 համայնքներում։
Նախնական տեղեկություններով կարկուտից վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաներ և այգիներ, 35 ավտոմեքենա, 9 ջերմոց, արևային 5 ջրատաքացուցիչ, բնակելի տան 26 տանիք, իսկ 1 անասնաֆերմայի պատ փլվել է ու 9 գլուխ հորթ սելավի հետևանքով քշել է դեպի ձորը:
Բնական աղետից ամենաշատը տուժել է Չլդրան համայնքը։ Մոտ մեկ ժամ տեղացած կարկուտն գետնին է հավասարեցրել գյուղացիների մշակած այգիները։
Համայնքներում ամբողջությամբ գույքագրում են կրած վնասների չափը։
The post Կարկուտը տեղացել է Մարտակերտի 36 համայնքներում. վնասվել են այգիներ, 35 ավտոմեքենա, 9 ջերմոց, 9 գլուխ հորթ քշվել է ձորը appeared first on ԳԱԼԱ.