Նարա Շլեպչյանը կզբաղեցնի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի խորհրդականի պաշտոնը
Ավարտելով աշխատանքը Հանրային հեռարձակողի խորհրդում՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի առաջարկով Նարա Շլեպչյանը կզբաղեցնի տնօրենի խորհրդականի պաշտոնը: Այս մասին գրել է 1lurer.am-ը։
«Վստահ ենք, որ հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարի ներդրումն ու խորհուրդները կնպաստեն Առաջին ալիքի զարգացմանն ու հեռուստատեսության ավանդույթները լավագույնս պահպանելուն»,- հայտնում է Առաջին ալիքը` շնորհավորելով և բարի երթ մաղթելով: