ԼՂ-ի ժողովուրդը իրականում միայնակ է նոր ագրեսիայի ու հումանիտար աղետի առջեւ
Սամցխե-Ջավախքի «Մեդիա» Վերլուծական կենտրոնը տեղեկացնում է Վրաստանում հավատարմագրված քաղաքակիրթ երկրների դեսպաններին Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի եւ էթնիկ զտումների իրական վտանգի մասին։ Ապրիլի 23-ին, երբ աշխարհով մեկ սփռված հայերը հիշում էին 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը եւ հայրենազրկման հերթական տարելիցը, Ադրբեջանը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Լաչինի միջանցքում անօրինական ձեւով տեղադրել է մի անցակետ, …