Facebook-ը Վրաստանի կառավարությանը սպասարկող մեծաթիվ օգտահաշիվ է ջնջել
META-ն (նախկինում Facebook ընկերությունը, որը ստեղծում է տեխնոլոգիաներ, որոնք օգնում են մարդկանց կապ հաստատել իրար հետ, զարգացնել բիզնեսը և այլն) հրապարակել է սպառնալիքների մասին իր եռամսյակային զեկույցը, որում նշված է, որ Վրաստանում ջնջել է Facebook-ի 80 օգտահաշիվ, 26 էջ, 9 խումբ և 2 Instagram-յան օգտահաշիվ, որոնք խախտել են ընկերության քաղաքականությունը համակարգված անիրական վարքագծի դեմ: