Երեւանի բնակչուհի․ «Ես Արցախում չեմ եղել ու հիմա մտածում եմ՝ ինչ լավ է, որ չեմ եղել, որովհետեւ ավելի շատ կմղկտայի»
«Ոչ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման ստորագրահավաքին միացած տիկին Գայանեն Aravot.am-ին ասաց, թե ինչու է որոշել իր ստորագրությունը դնել այդ պահանջագրի տակ։ «Եթե ես, դուք, մյուսը չստորագրենք, ո՞վ պետք է մեր փոխարեն դա անի։ Եթե դա եմ կարողանում անել, ո՞նց չանեմ։ Ո՞նց անեմ այնպես, որ ժողովուրդը լավ լինի, որ ես կարողանամ Բաղրամյան փողոցով արժանապատիվ քայլել։ …