ՀՀ և ԱՄՆ դեսպանները Մոսկվայում քննարկել են ԼՂ-ն և հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը մայիսի 5-ին հանդիպել է Ռուսաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում կայունության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ՝ ընդգծելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անվերապահ կատարումը։ Դեսպաններն ընդգծել են մայիսի 1-4-ն ԱՄՆ-ում …
The post ՀՀ և ԱՄՆ դեսպանները Մոսկվայում քննարկել են ԼՂ-ն և հայ-ադրբեջանական հարաբերությունները appeared first on ԳԱԼԱ.
Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը մայիսի 5-ին հանդիպել է Ռուսաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում կայունության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ՝ ընդգծելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անվերապահ կատարումը։
Դեսպաններն ընդգծել են մայիսի 1-4-ն ԱՄՆ-ում անցկացված եռակողմ բանակցությունների կարևորությունը։
Հայաստանի դեսպանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամային իրավիճակի վրա՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը կոպտորեն հակասում է եռակողմ հայտարարության 6-րդ կետին։
Բացի այդ, մտքերի փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
The post ՀՀ և ԱՄՆ դեսպանները Մոսկվայում քննարկել են ԼՂ-ն և հայ-ադրբեջանական հարաբերությունները appeared first on ԳԱԼԱ.