Նարեկ Մանասյանը երեք անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին ու հաղթեց արդեն երկրորդ ռաունդում
Ուզբեկստանի մայրաքաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությունում Հայաստանն այսօր երկու ներկայացուցիչ ուներ։ Երեկոյան մրցահերթի առաջին մենամարտում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը միավորներով առավելության հասավ իրանցի Պուրյա Աբդուլմալեկիժերամեիի նկատմամբ ու կշարունակի պայքարը հաջորդ փուլում։ Ավելի ուշ Տաշքենդի մարզադահլիճում հավաքված հայ մարզասերներին եւ տրիբունաներում տեղ զբաղեցրած հանդիսականին բռնցքամարտի ողջ հմայքը ներկայացրեց 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Առաջին …