Կայացվել է սխալ որոշում․ Փաշինյանը՝ «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման մասին
Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման որոշումը կառավարությունը չի կայացրել, կայացրել են քաղաքային իշխանությունները, համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Եվ դա տեղի է ունեցել մի էմոցոնալ ֆոնի վրա և մի իրավիճակում, երբ Հայաստանում շատերը շատերին սպառնում էին դավաճանության համար գնդակահարել»,- ասաց Փաշինյանը։