Եվգենի Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը Ռիա Նովոստիին ասել է, որ դուրս է գրվել հիվանդանոցից՝ պլանային ստուգումից հետո։
«Կան պլանային ստուգումներ, որոշ հիվանդություններ։ Ես դուրս գրվեցի, հեռացա, ողջ եմ և առողջ։ Ասել, որ լիովին առողջ եմ, անհեթեթություն է։ Երկրորդ խմբի հաշմանդամ եմ, ի դեպ»,- ասել է Պետրոսյանը։
Նա հավելել է, որ աշխատանքի է։