Արցախցի Աշոտը մասնակցեց հայրենիքի պաշտպանության համար մղված թեժ մարտերին․ այսօր կդառնար 42 տարեկան
ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը, համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ այսօր այցելել են Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել և խնկարկել ոստիկանության եթասպա Աշոտ Ռուբենի Դալլաքյանի շիրմաքարին, շնորհավորել նրա երկնային ծնունդը, զորակցություն հայտնել Դալլաքյանների ընտանիքի անդամներին։ Ոստիկանության համակարգում Աշոտը ծառայության է անցել 2009թ. օգոստոսի 3-ից: 2020 թվականի Արցախի դեմ սկսված պատերազմի ժամանակ, ոստիկանության համահավաք գումարտակի …
The post Արցախցի Աշոտը մասնակցեց հայրենիքի պաշտպանության համար մղված թեժ մարտերին․ այսօր կդառնար 42 տարեկան appeared first on ԳԱԼԱ.
ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը, համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ այսօր այցելել են Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել և խնկարկել ոստիկանության եթասպա Աշոտ Ռուբենի Դալլաքյանի շիրմաքարին, շնորհավորել նրա երկնային ծնունդը, զորակցություն հայտնել Դալլաքյանների ընտանիքի անդամներին։
2020 թվականի Արցախի դեմ սկսված պատերազմի ժամանակ, ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ Աշոտը մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված թեժ մարտերին:
Զոհվել է 2020թ.հոկտեմբերի 15-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» կոչվող տեղամասում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։
ԱՀ Նախագահի հրամանագրով՝ հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:
The post Արցախցի Աշոտը մասնակցեց հայրենիքի պաշտպանության համար մղված թեժ մարտերին․ այսօր կդառնար 42 տարեկան appeared first on ԳԱԼԱ.