Ռիո-2016-ի չեմպիոնը, հնարավոր է, ինքնասպան է եղել․ նա հղիության վերջին ամիսներում էր
Օլիմպիական խաղերի հաղթող, աշխարհի կրկնակի չեմպիոն Թորի Բոուին մահացած են հայտնաբերել 32 տարեկանում, հայտնում է Icon Management սպորտային գործակալությունը, որը ներկայացնում էր նրան։
Երեքշաբթի օրը Ֆլորիդայում հայտնաբերվել է ամերիկացի մարզիկի դին։ Մահվան պատճառը պաշտոնապես չի հաղորդվում։ Ինչպես հայտնում է sportsmax.tv պորտալը, Բոուին կարող էր ինքնասպան լինել։ Նշվում է, որ մի քանի տարի առաջ մարզուհին խոստովանել էր, որ մոտ է եղել ինքնասպանության։
Մարզուհու հարևանների խոսքով` նա 7-8 ամսական հղի էր և տառապում էր վարքի խանգարմամբ։ Վերջերս Բոուին հրապարակավ վիճաբանել է իր ընկերոջ հետ և դանակով սպառնացել նրան։ Թորիին տեսել են նաև հարևան տան դռան վրա ձվեր նետելիս։
Բոուին Ռիո 2016-ի խաղերի հաղթողն է 4×100 մ փոխանցումավազքում, որտեղ նա նաև արծաթ է նվաճել 100 մ և բրոնզ 200 մ վազքում։ 2017 թվականին Բոուին դարձել է աշխարհի չեմպիոն 100 մ վազքում և հաղթել արագավազքում։