Թրամփը 41 տոկոսային կետով գերազանցում է նախագահի մյուս հավանական հանրապետական թեկնածու ԴեՍանտիսին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 41 տոկոսային կետով գերազանցում է նախագահի մյուս հավանական թեկնածու, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսին: Այս մասին վկայում է Հանրապետական ընտրողների շրջանում անցկացված նոր հարցումը, գրել է Daily Mail-ը։
Morning Consult-ի հարցումը ցույց է տվել, որ GOP-ի կողմնակիցների 60%-ը նախագահական նախնական ընտրություններում կքվեարկեր անշարժ գույքի մագնատի օգտին:
Սակայն միայն 19%-ն է ասում, որ ծրագրում է աջակցել 44-ամյա նախկին կոնգրեսական ԴեՍանտիսին, որը «ենթարկվել է Թրամփի և նրա կողմնակիցների մի շարք կատաղի հարձակումների»։