Ուկրաինայում զոհվել է «Ֆրանս Պրես» գործակալության լրագրող Արման Սոլդինը
Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է ֆրանսիական «Ֆրանս Պրես» (AFP) գործակալության լրագրող Արման Սոլդինը։ Այս մասին գործակալությունը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ մանրամասնելով, որ ֆրանսիացին մահացել է երկրի արևելքում։ «Խորը վշտով տեղեկացանք AFP-ի վիդեոլրագրող Արման Սոլդինի մահվան մասին արևելյան Ուկրաինայում։ Մեր բոլոր մտքերը նրա ընտանիքի և սիրելիների հետ են»,- ասվում է հաղորդագրությունում: Ֆրանսիական լրատվամիջոցը՝ …
The post Ուկրաինայում զոհվել է «Ֆրանս Պրես» գործակալության լրագրող Արման Սոլդինը appeared first on ԳԱԼԱ.
Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է ֆրանսիական «Ֆրանս Պրես» (AFP) գործակալության լրագրող Արման Սոլդինը։ Այս մասին գործակալությունը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ մանրամասնելով, որ ֆրանսիացին մահացել է երկրի արևելքում։
«Խորը վշտով տեղեկացանք AFP-ի վիդեոլրագրող Արման Սոլդինի մահվան մասին արևելյան Ուկրաինայում։ Մեր բոլոր մտքերը նրա ընտանիքի և սիրելիների հետ են»,- ասվում է հաղորդագրությունում:
Ֆրանսիական լրատվամիջոցը՝ հղում անելով իր աշխատակիցներին, հայտնել է, որ Սոլդինը մահացել է Չասով Յար քաղաքի մերձակայքում՝ հրետակոծության հետևանքով։
The post Ուկրաինայում զոհվել է «Ֆրանս Պրես» գործակալության լրագրող Արման Սոլդինը appeared first on ԳԱԼԱ.