Ֆաշիստներին էինք մոռացել հարցնել․ Զախարովան՝ Ուկրաինայի ԱԳՆ-ին
Նախ, ֆաշիստներին էինք մոռացել հարցնել, երկրորդ՝ խոսենք «բարոյականության» մասին։ Իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ուկրաինայի ԱԳ նախարարության հայտարարությանը։
«УНИАН պետական գործակալությունը որոշել է հարցախույզ անել ընթերցողների շրջանում, թե Ռուսաստանում հայտնի հեռուստահաղորդավարներից, ռազմական թղթակիցներից ու հասարակական կարծիքի առաջնորդներից ում կնախընտրեն տեսնել ահաբեկչության զոհեր Դարիա Դուգինայից, Վլադլեն Թատարսկուց ու Զախար Պրիլեպինից հետո հաջորդը։
Ահա, ճիշտ այսպես։ Կիևի ահաբեկչական վարչակարգն ու ԶԼՄ-ները պետք է համընկնեն՝ մարդատյաց։
Մահապատժի ենթակա անձանց ցուցակում են՝ Վլադիմիր Սոլովյովը, Մարգարիտա Սիմոնյանը, Անտոն Կրասովսկին, Դմիտրի Կիսելյովը, Սերգեյ Մարդանն ու Սեմյոն Պեգովը։ Այսպիսին է արյուանալի ատրակցիոնը: Ամեն օր, կիևյան ոճով»
Ուկրաինայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել ու նշել, որ «ԱՊՀ երկրների ղեկավարների ներկայությունը Մոսկվայում Հաղթանակի շքերթին անբարոյական ու ոչ բարեկամական քայլ է Կիևի հանդեպ»։