Միրզոյանը Խովաևի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հայկական կողմի դիրքորոշումներին
Մայիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։