ԱԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ
Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: Հայաստանի ներկայացուցիչը քառորդ եզրափակիչում 0-5 հաշվով պարտվեց վրացի Գեորգի Կուշիտաշվիլիին, որին զիջել էր նաև նախորդ տարի Երևանում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչում: Հովհաննիսյանն աշխարհի առաջնությունում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ առավելության էր հասել Իսրայելի ներկայացուցիչ Յան Զաքի նկատմամբ: Հայ բռնցքամարտիկը 1/8 եզրափակիչում …
The post ԱԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ appeared first on ԳԱԼԱ.
Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ:
Հայաստանի ներկայացուցիչը քառորդ եզրափակիչում 0-5 հաշվով պարտվեց վրացի Գեորգի Կուշիտաշվիլիին, որին զիջել էր նաև նախորդ տարի Երևանում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչում:
Հովհաննիսյանն աշխարհի առաջնությունում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ առավելության էր հասել Իսրայելի ներկայացուցիչ Յան Զաքի նկատմամբ: Հայ բռնցքամարտիկը 1/8 եզրափակիչում տեխնիկական նոկաուտով հաղթել էր թուրք Հաքան Քոչին:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ի ցերեկային մրցահերթում կիսաեզրափակիչ էին դուրս եկել և առնվազն բրոնզե մեդալ ապահովել Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ):
Հայաստանի ներկայացուցիչներից ելույթներն ավարտել են Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) և աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ)։
Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 բռնցքամարտիկով:
Այս տարի աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը ռեկորդային 5,2 միլիոն դոլար է: Աշխարհի չեմպիոնները կստանան 200 հազար դոլար պարգևավճար, փոխչեմպիոնները՝ 100 հազար, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 50 հազար:
The post ԱԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ appeared first on ԳԱԼԱ.