Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրողի հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ
Մանհեթենի դաշնային երդվյալ ատենակալները ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր են ճանաչել լրագրող, Elle ամսագրի սյունակագիր, գրող Էլիզաբեթ Ջին Քերոլին սեռական ոտնձգությունների ենթարկելու մեջ: Թրամփին պարտավորեցրել են Քերոլին վճարել 5 միլիոն դոլարի փոխհատուցում: Այս մասին հաղորդում է CNN-ը: