Միացյալ Նահանգները Հարավաֆրիկյան Հանրապետությանը մեղադրում է Ռուսաստանին զենք տալու համար
Հարավաֆրիկյան Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռուբեն Բրիջետին ասել է, որ Պրետորիան (Հարավաֆրիկյան Հանրապետության վարչական մայրաքաղաքը) հայտարարում է ռուս-ուկրաինական պատերազմում չեզոքության մասին, սակայն իրականում Ռուսաստանին զենք է տրամադրում:
Դեսպանի պնդմամբ, անցյալ տարվա դեկտեմբերին Քեյփթաունի մոտակայքում խարիսխ գցած Lady R ռուսական բեռնատար նավը բեռնվել է զենքով ու զինամթերքով:
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ասել է, թե կառավարությունն արդեն ուսումնասիրում է այդ խնդիրը:
Դեսպան Բրիջետին ասել է, թե Վաշինգտոնին անհանգստացնում է Պրետորիայի դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ:
Հարավաֆրիկյան Հանրապետության ստորաբաժանումները ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարելիցի ժամանակաշրջանում Չինաստանի և Ռուսաստանի ստորաբաժանումների հետ մասնակցել են համատեղ զորախաղերին, ինչը դիտվել է որպես Մոսկվայի ագրեսիային անուղղակի սատարելու նշան:
ՄԱԿ-ում տեղի ունեցած քվեարկություններում Հարավաֆրիկյան Հանրապետությունը հրաժարվել է Ռուսաստանին դատապարտելուց, բացի այդ, Պրետոերիան չի միացել Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների սահմանած պատժամիջոցներին: