Tesla-ն տապալել է բետոնե էլեկտրասյունը և հայտնվել շինության պատի տակ. կա 4 վիրшվոր. մեծ թվով տներ հոսանքազրկվել են
Մայիսի 11-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Tesla մակնիշի 21 AH 121 համարանիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքում՝ Արզնու խճուղուց դեպի Նոր Հաճն ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն, առաջ ընթացել և բախվել շինության քարե պարսպին ու երկաթե դարպասին: Ինչպես դեպքի վայրից հայտնում …
The post Tesla-ն տապալել է բետոնե էլեկտրասյունը և հայտնվել շինության պատի տակ. կա 4 վիրшվոր. մեծ թվով տներ հոսանքազրկվել են appeared first on ԳԱԼԱ.
Մայիսի 11-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Tesla մակնիշի 21 AH 121 համարանիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքում՝ Արզնու խճուղուց դեպի Նոր Հաճն ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն, առաջ ընթացել և բախվել շինության քարե պարսպին ու երկաթե դարպասին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Նաիրի» էլ. ցանցի պատասխանատուները և վթարավերականգնողական աշխատանքներ կատարողները, քանի որ էլեկտրասյան տապալման հետևանքով բազմաթիվ տներ հոսանքազրկվել են, վնասվել է նաև քաղաքացու Opel մակնիշի ավտոմեքենան:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի , վիրավորների և վնասված մեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:
The post Tesla-ն տապալել է բետոնե էլեկտրասյունը և հայտնվել շինության պատի տակ. կա 4 վիրшվոր. մեծ թվով տներ հոսանքազրկվել են appeared first on ԳԱԼԱ.