«Մեզ մարդկանց ուշադրությունն է մխիթարում». Պատերազմում ազգությամբ եզդի Խուդոյանները կորցրել են որդուն՝ Ալիկին. forrights.am
66-ամյա Մհեր Խուդոյանի հոգու վերքերը չեն սպիացել. 44-օրյա պատերազմից երկու տարի անց նա չի կարողանում զսպել արցունքները Ապերի մասին խոսելիս, նրա մանկության դրվագները հիշելիս: «Ես իմ երեխային եմ ուզում», -մանկան նման արտասվելով ասում է որդուն կորցրած հայրը: Խուդոյաններն ազգությամբ եզդի են, ապրում են Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում: Մհեր Խուդոյանն ունի 8 երեխա, որից 3-ն աղջիկ …
The post «Մեզ մարդկանց ուշադրությունն է մխիթարում». Պատերազմում ազգությամբ եզդի Խուդոյանները կորցրել են որդուն՝ Ալիկին. forrights.am appeared first on ԳԱԼԱ.
66-ամյա Մհեր Խուդոյանի հոգու վերքերը չեն սպիացել. 44-օրյա պատերազմից երկու տարի անց նա չի կարողանում զսպել արցունքները Ապերի մասին խոսելիս, նրա մանկության դրվագները հիշելիս:
«Ես իմ երեխային եմ ուզում», -մանկան նման արտասվելով ասում է որդուն կորցրած հայրը:
Խուդոյաններն ազգությամբ եզդի են, ապրում են Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում: Մհեր Խուդոյանն ունի 8 երեխա, որից 3-ն աղջիկ են, 5-ը տղա: Խոշոր սև աչքերով, թուխ մաշկով Ապերը նրա 8-րդ զավակն էր, որին բոլորը վերաբերվել են որպես տան փոքր երեխայի ու նրա հետ ունեցել առանձնահատուկ կապվածություն:
Ապերը՝ 19-ամյա Ալիկ Խուդոյանն է: Զորակոչվել էր բանակ 2019-ին. սկզբնական վեց ամիսները՝ Արմավիրի ուսումնական զորամաս, այնուհետև Ստեփանակերտի զորամաս (Կենտրոնական պաշտպանական շրջան, ՑՕՐ): Տանկի մեխանիկ-վարորդ էր ու 1.6 տարվա զինծառայող էր, երբ սկսվել է պատերազմը: 44-օրյա պատերազմի տարբեր ճակատներով է անցել Ալիկը՝ Ջրական, Վարանդա, Կարախանբեյլի, մասնակցել թեժ մարտերին, մի անգամ նույնիսկ հրաշքով փրկվել, սակայն Շուշիի մատույցներում նոյեմբերի 8-ին՝ հրադադարից մեկ օր առաջ, ընտրել է մահը:
«Ընկերը պատմում էր, որ ինքը զգացել ա, որ կմահանա: Ընկերոջն ասել ա, դու ձեր տան միակ տղան ես, ամեն կերպ դուրս կգաս, կգնաս մերոնց հետ, ես մեր ընտանիքի 5-րդ տղեն եմ, ոչինչ, կմնամ ստեղ», -ընկերոջ պատմածները փոխանցում է Ալիկի մայրը՝ 61-ամյա Զոյա Մստոյանը:
Վիրավոր ընկերոջը փրկելու համար նա տարածքում շտապ օգնության մեքենա է գտել ու ստիպել նրան ուղարկել թիկունք, ինքը մնացել Թաղավարդի իր պատրաստած խրամատում:
«Հրամանատար էլ չեն ունեցել, ինքն ա կազմակերպել պաշտպանությունը: Պատմում են՝ 4 օր չի քնել, աչքերը ուռած են եղել, խնդրել ա մի քանի րոպե, որ հանգստանա ու չի կարացել՝ վերևից խփել են: Էդ եղել ա նոյեմբերի 8-ին: Գոնե մի օր էլ մնար, պատերազմը կվերջանար», -աչքերն է արցունքից սրբում մայրը:
Հասմիկ Համբարձումյան
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութի հեղինակ Ռուզաննա Քոչարյան
Մանրամասներն՝ այստեղ:
The post «Մեզ մարդկանց ուշադրությունն է մխիթարում». Պատերազմում ազգությամբ եզդի Խուդոյանները կորցրել են որդուն՝ Ալիկին. forrights.am appeared first on ԳԱԼԱ.