Բարսելոնան դարձավ Իսպանիայի չեմպիոն (տեսանյութ)
Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը դարձավ Իսպանիայի չեմպիոն: «Կապտանռնագույնները» 3 տարվա ընթացքում իրենց առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճեցին։
Սա կատալոնական ակումբի 27-րդ չեմպիոնությունն է։ 34-րդ տուրում «Բարսան» 2-4 հաշվով հաղթանակ տարավ «Էսպանյոլի» հարկի տակ՝ կատալոնական դերբիի կամ Բարսելոնի դերբիի շրջանակում։
Դեռևս ընթացիկ մրցաշրջանում «Բարսան» ունի 85 միավոր, ունի 27 հաղթանակ, 4 ոչ ոքի, 3 պարտություն, խփել է 64, բաց թողել՝ 13 գնդակ։ 2-րդ տեղով ընթացող «Ռեալ Մադրիդն» ունի 71, իսկ 3-րդ տեղով ընթացող մյուս մադրիդյան ակումբը՝ «Ատլետիկո Մադրիդը», 69 միավոր։