Հուսով եմ, որ մենք կհասնենք համապարփակ համաձայնության․ ՄԱԿ-ի ղեկավարը՝ հացահատիկի նախաձեռնության մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը լրագրողներին ասել է, որ հույս ունի համաձայնության հասնել Սևծովյան հացահատիկի նախաձեռնության բարելավման, ընդլայնման ու հետագա երկարաձգման վերաբերյալ: Այս մասին գրել է РИА Новости-ին։
«Ես ողջունում եմ այս որոշումը: Երկարաձգումը լավ նորություն է ողջ աշխարհի համար: Չլուծված հարցերը մնում են: Բայց Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները կշարունակեն քննարկել դրանք»,- ասել է Գուտերեշը:
«Հուսով եմ, որ մենք կհասնենք համապարփակ համաձայնության՝ բարելավելու, ընդլայնելու և երկրաձգելու նախաձեռնությունը, ինչպես առաջարկել էի վերջերս երեք երկրների նախագահներին ուղղված նամակում»,- ընդգծել է նա։