Կոմիտասին դիպչել սխալ մոտեցմամբ՝ նշանակում է հայ ինքնության հանդեպ ոտնձգություն գործել. Լիլիթ Մարտիրոսյան
Հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի մասին բամբասանքի մակարդակով արտահայտությունների և հաղորդման ընթացքում հնչած այլ ձևակերպումների շուրջ 168.am-ը զրուցել է Երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի դասախոս Լիլիթ Մարտիրոսյանի հետ: