Ռուսաստանի գավաթ. Սպերցյանի ասիստն օգնեց «Կրասնոդարին» դուրս գալ եզրափակիչ
«Կրասնոդարը» Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու եզրափակիչ խաղում 2-1 հաշվով տնային հաղթանակի հասավ Եկատերինբուրգի «Ուրալի» նկատմամբ և դուրս եկավ հիմնական եզրափակիչ: «Կրասնոդարի» կազմում 9-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն անկյունայինից կատարած փոխանցմամբ օգնեց հաջողության հասնել բրազիլացի պաշտպան Կայոյին: Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: «Կրասնոդարի» պահեստայինների նստարանին էր Հայաստանի հավաքականի պաշտպան …
The post Ռուսաստանի գավաթ. Սպերցյանի ասիստն օգնեց «Կրասնոդարին» դուրս գալ եզրափակիչ appeared first on ԳԱԼԱ.
«Կրասնոդարը» Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու եզրափակիչ խաղում 2-1 հաշվով տնային հաղթանակի հասավ Եկատերինբուրգի «Ուրալի» նկատմամբ և դուրս եկավ հիմնական եզրափակիչ:
«Կրասնոդարի» կազմում 9-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն անկյունայինից կատարած փոխանցմամբ օգնեց հաջողության հասնել բրազիլացի պաշտպան Կայոյին:
Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: «Կրասնոդարի» պահեստայինների նստարանին էր Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը:
22-ամյա Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում ռուսական թիմի կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
«Կրասնոդարը» հունիսի 11-ին Ռուսաստանի գավաթը կվիճարկի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ:
Ռուսաստանի գավաթ, ռեգիոնների ուղի, եզրափակիչ
«Կրասնոդար» — «Ուրալ»՝ 2-1
Կայո, 9, Ջոն Կորդոբա, 59 — Էրիկ Բիցֆալվի, 22
Հեռացում՝ Լեո Գոգլիչիձե, 90+2 («Ուրալ»)
The post Ռուսաստանի գավաթ. Սպերցյանի ասիստն օգնեց «Կրասնոդարին» դուրս գալ եզրափակիչ appeared first on ԳԱԼԱ.