ՉԼ. «Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Ռեալին» և գավաթը կվիճարկի «Ինտերի» հետ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ գավաթը կվիճարկի Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» հետ: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը կիսաեզրափակիչի դիմակայության երկրորդ խաղում ընդունեց մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին» և հաղթեց 4-0 հաշվով: Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց տանտերերի պորտուգալացի վինգեր Բեռնարդու Սիլվան, որը տպավորիչ փոխանցում ստացավ բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեից: Ընդամենը …
The post ՉԼ. «Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Ռեալին» և գավաթը կվիճարկի «Ինտերի» հետ appeared first on ԳԱԼԱ.
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ գավաթը կվիճարկի Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» հետ:
Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը կիսաեզրափակիչի դիմակայության երկրորդ խաղում ընդունեց մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին» և հաղթեց 4-0 հաշվով:
Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց տանտերերի պորտուգալացի վինգեր Բեռնարդու Սիլվան, որը տպավորիչ փոխանցում ստացավ բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեից: Ընդամենը 14 րոպե անց Սիլվան դարձավ դուբլի հեղինակ՝ գլխի հարվածով գրավելով Տիբո Կուրտուայի դարպասը:
76-րդ րոպեին Դե Բրույնեի կատարած փոխանցումից հետո սեփական դարպասը գրավեց «Արքայական ակումբի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն:
Ավելացված ժամանակի առաջին րոպեին անգլիական գրանդի կազմում փոխարինման դուրս եկած արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը դրեց խաղի վերջակետը՝ 4-0:
Մադրիդում կայացած առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով:
«Ինտեր» — «Մանչեսթեր Սիթի» եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում:
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Ռեալ» (Իսպանիա)՝ 4-0 (առաջին խաղը՝ 1-1) (տեսանյութ)
Բեռնարդու Սիլվա, 23, 37, Էդեր Միլիտաո, ինքնագոլ, 76 («Ռեալ»), Խուլիան Ալվարես, 90+1
The post ՉԼ. «Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Ռեալին» և գավաթը կվիճարկի «Ինտերի» հետ appeared first on ԳԱԼԱ.