Աշոտ Փաշինյանը կարող էր մեծահոգի լինել․ Հրանտ Թոխատյանը՝ Գայանե Հակոբյանի դեմ հաղորդման մասին
Ելնոելով իրադրությունից՝ Աշոտ Փաշինյանը կարող էր մեծահոգի լինել, ու մանավանդ խոսքը գնուէ իր հասակակից զոհվածի ծնողի մասին։ Այս մասին լրագրողների ետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թողատյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմում զհոված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանի դեմ տված կրտսեր Փաշինյանի հաղորդմանն ու ցուցմունքի մասին։
«Գոնե ինչ-որ բարոյական բաներ իր մեջ կրելով կարող էր ինքը լինել ավելի մեծահոգի, քան ասենք, իրենց տարիքով մեծ մարդը»,- ասաց Թոխատյանը։
Ըստ նրա՝ նման պահվածքը իրեն պատիվ չի բերում․ ո՛չ իրեն, ո՛չ իրեն դաստիարակած ծնողներին։