Ավետիք Չալաբյան․ «Եթե թշնամին, Հայաստանում թշնամու կամակատարները չհասկանան, սահմանը վաղ թե ուշ կբացվի հայոց բազկի ուժով»
«Համախմբում» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը Կոռնիձորում մինչեւ «Հանուն հայկական Արցախի» հանրահավաքի մեկնարկը Aravot.am-ին ասաց․ «Այսօրվա հանրահավաքը խորհուրդ ունի։ Մենք հիմա գտնվում ենք Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների սահմանում։ Եվ մեր հայկական երկու հանրապետությունների սահմանում Հայաստանի գործող իշխանության թողտվությամբ ապօրինաբար տեղակայվել են թշնամու զորքեր եւ շրջափակել են Արցախը, կտրել Հայաստանից։ Մեր նպատակն այդ ապօրինի շրջափակումը վերացնելն է …