Մահացել է երգչուհի Թինա Թըրները
![Մահացել է երգչուհի Թինա Թըրները](https://gdb.rferl.org/01000000-0a00-0242-736f-08db5c8af8de_w800_h450.jpg)
Մահացել է երգչուհի Թինա Թըրները 83 տարեկան հասակում:
Թըրները վերջին տարիներին մի շարք առողջական խնդիրներ ուներ, այդ թվում՝ քաղցկեղ, ինսուլտ և երիկամային անբավարարություն:
Ռոքնռոլի թագուհի համարվող Թինա Թըրները հայտնի է իր հուզիչ և բեմական կատարումներով ու հզոր վոկալով:
Նա արժանացել է ութ «Գրեմի» մրցանակի և 2021 թվականին ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում՝ որպես մենակատար, առաջին անգամ ընդգրկվել է 1991 թվականին: