Ուկրաինան կարող է անհետանալ հատուկ գործողության ավարտից հետո․ Դմիտրի Մեդվեդև
Ուկրաինան կարող է անհետանալ Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ավարտից հետո՝ Ռուսաստանի և ԵՄ մի շարք պետությունների միջև բաժանման գործընթացում։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Իր տելեգրամյան ալիքում նա նկարագրել է հնարավոր սցենարները, թե ինչպես կվերանա Ուկրաինան, ինչպես նաև, թե ինչպիսին է Եվրոպայում և աշխարհում հակամարտության վերսկսման վտանգը։
«Ուկրաինան անհետանում է ՀՌԳ-ի ավարտից հետո՝ Ռուսաստանի և ԵՄ մի շարք պետությունների միջև բաժանման գործընթացում։ Եվրոպական երկրներից մեկում վտարանդի վիճակում ուկրաինական կառավարություն է ձևավորվում»,- գրել է նա։
Հակամարտությունն այս դեպքում, ըստ Մեդվեդևի, կավարտվի «մոտ ապագայում դրա չվերսկսման ողջամիտ երաշխիքներով, բայց ուկրաինացի նացիստների ահաբեկչական գործունեության պահպանմամբ, որոնք ցրվելու են արևմտյան ուկրաինական հողերը ստացած ԵՄ երկրների տարածքում»։