Փաստաբան Տիգրան Աթանեսյան․ «Ներկայացման եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ նմանություն, ընդհանրություն փնտրելը նման է քաղաքակրթական անդունդի կամ դիտավորյալ չիմացության»
Ավան Նոր Նորք առաջին ատյանի դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ կայացավ Նարեկ Մալյանի նկատմամբ հարուցված «Չաուշեսկուի դատավարությունը բեմադրելու գործով դատական նիստը։ Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ իր վստահորդի նկատմամբ հարուցված այս քրեական հետապնդումը կրում է բացահայտ քաղաքական բնույթ եւ որեւէ շաղկապվածություն չունի իրավաբանության եւ իրավական գիտության հետ։ «Դրա սկզբնական պատճառները իմ վստահորդի՝ պաշտպանյալի, …