Կիևում քննարկում են Վրաստանը «Սաքարթվելո» անվանելու հարցը
Ուկրաինայի խորհրդարանում՝ Գերագույն ռադայում շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, ըստ որի պետք է հրաժարվել Վրաստանի անվան «Грузія» ռուսիֆիկացված տարբերակից և երկիրն անվանել «Сакартвело» («Սաքարթվելո»):
«Առաջարկվում է պաշտոնական փաստաթղթերում և նամակագրությունում, պաշտոնական մակարդակով շփումներում, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներում «Грузія» եզրույթի փոխարեն կիրառել այդ երկրի պատմական անվանումը՝«Сакартвело» և «քարթվելներ» անվանել վրացիներին»,- ասվում է թիվ 9329 օրինագծին կից բացատրական նամակում:
Օրինագծի հեղիկակների համոզմամբ, այդ փաստաթղթի ընդունումը կնպաստի Կիևի և Թբիլիսիի մերձեցմանը: