Մոլդովայում չեն աջակցում Ռումինիայի հետ միավորվելու գաղափարին․ Մայա Սանդու
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ երկիրը Ռումինիայի հետ միավորելու գաղափարը մեծ աջակցություն չի վայելում հանրապետության քաղաքացիների շրջանում, ուստի իշխանությունները կենտրոնացել են եվրաինտեգրման գաղափարի վրա․
«Աջակցություն կա Ռումինիայի հետ վերամիավորմանը, բայց դա բավարար չէ: Կան մարդիկ, ովքեր առաջ են քաշում այս գաղափարը, բայց նրանք բավարար չեն: Կա աջակցություն ԵՄ ինտեգրմանը, և դա այն է, ինչին մենք ձգտում ենք», - ասել է Սանդուն:
Նա հաստատել է, որ Մոլդովայի մոտ 1 միլիոն քաղաքացի նաև ռումինական անձնագիր ունի, սակայն շատերը վախենում են երկու երկրների հնարավոր միավորումից․
«Իսկապես, կա քննարկում, որը երկար ժամանակ է, ինչ շարունակվում է, բայց դարձյալ դրա համար բավարար աջակցություն չկա։ Մոլդովան բավականաչափ աջակցություն ունի ԵՄ անդամ դառնալու համար, և դա այն է, ինչին մենք ձգտում ենք», - ընդգծել է Սանդուն։
Ըստ հասարակական կարծիքի հարցումների՝ Մոլդովայի քաղաքացիների մոտ 60%-ը և Ռումինիայի բնակիչների մոտ 55%-ը դեմ են երկու երկրների միավորմանը։