Հենց այն, ինչն արդեն չկա (էսսե)
Երազներն անրջում են ավելին, քան մենք նրանց թույլատրում ենք։ Բայց երազները վատ սովորություն ունեն։ Նրանք հաստատում են իրենց չարքաշ կամ պանծալի գոյությունը` ծնելով մտապատկերներ, որոնք բանականության փորձությունն են դառնում հետո։ Եվ մարդը գայթում է։ Քանզի անհաս է աննյութեղեն նյութը, որ հոգևոր ոլորտում բնակվելու իրավունքը նվաճեց` պատառոտելով ադամորդու ցանցկեն ներաշխարհը։ Այդպես ֆանտազիաներն են ծնվում։ Խելահեղ մեղեդիներ, …