«Նույն վարչապետն, որ ասում էր, թե առանց ձեզ հետ համաձայնեցնելու որեւէ քայլ չեմ անի՝ այսօր միանձնյա անում է նման հայտարարություններ»․ «Առերեսում»
Գոնե ինքնապահպանման բնազդը կխոսի եւ շատերը կհասկանան, որ Արցախը Հայաստանի անվտանգության սահմանն է։ Եվ եթե մեր զավակները գնում էին Արցախը պաշտպանելու՝ միայն Արցախը չէին պաշտպանում՝ մեզ էին պաշտպանում։ Եվ վկան այսօր զոհերն են Սոթքում, Ջերմուկում ու ՀՀ մյուս տարածքներում։ Գոնե պատերազմին հաջորդած այս ողջ ժամանակահատվածում մարդիկ պիտի որ հասկացած լինեն, որ այդ սահմանը մոտեցել է իրենց տներին։ Եթե ինքնապահպանման բնազդն էլ չի խոսելու՝ գուցե շատ դաժան բան եմ ասելու, բայց պիտի ասեմ՝ այն ժողովուրդը, որը չունի այդ բարոյականությունը եւ պատրաստ է զոհաբերել իր մի մասին, իր հայրենիքը, որ ինքը խաղաղ ապրի՝ կարծում եմ, որ այդ ժողովուրդն իրավունք չունի ոչ պետություն ունենալու, ոչ էլ անգամ գոյատեւելու