Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը․ հայտնաբերվել է մայրաքաղաքի 34-ամյա բնակչի դին
Մայիսի 27-ին ժամը 14:31-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ա. Առաքելյան 1 հասցեում գտնվող ավտոտնակում պայթյուն է եղել: Դեպքի հանգամանքները պարզելու և փրկարարական աշխատանքներ կատարելու նպատակով պայթյունի վայր են մեկնել ՆԳՆ ԱԻՊԾ հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ խումբը, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները` ՆԳ նախարար Կարեն …