Պուտինը շնորհավորել է Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ընտրություններում հաղթանակը Թուրքիայի Հանրապետության ղեկավարի պաշտոնում Ձեր անձնուրաց աշխատանքի բնական արդյունքն էր, որը վկայում է պետական ինքնիշխանության ամրապնդման և անկախ արտաքին քաղաքականություն վարելու ձեր ջանքերին թուրք ժողովրդի աջակցության մասին»,-ասված է Պուտինի ուղերձում։
The post Պուտինը շնորհավորել է Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ appeared first on ԳԱԼԱ.