Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ընդգծելով նրա մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական ու փոխշահավետ զարգացման գործում
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, նորից շնորհավորել է։ Այս մասին հայտնել է «Կրեմլինը»։
«Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ ընդգծելով նրա մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական ու փոխշահավետ զարգացման գործում։ Նշվել է, որ թուրք ժողովրդի ցուցաբերած աջակցությունն իր առաջնորդին լրացուցիչ հեռանկարներ է բացում տարբեր ոլորտներում գործնական երկկողմ համագործակցության ընդլայնման համար»,- ասված է հաղորդագության մեջ։
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Թուրքիայի Հանրապետության նախագահն իր հերթին «հաստատել է իր տրամադրվածությունը հետագա համատեղ աշխատանքին ընթացիկ ողջ օրակարգում»։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները։