Ակնկալվում է, որ Մասկն այս շաբաթ կայցելի Չինաստան, կհանդիպի պաշտոնյաների. Reuters
Ակնկալվում է, որ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կայցելի Չինաստան այս շաբաթ, ասել են երեք հոգի։ Այս մասին գրել է Reuters գործակալությունը։
Ակնկալվում է, որ Մասկը կհանդիպի չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կայցելի Շանհայում Tesla-ի գործարան, հայտնել են աղբյուրներից երկուսը:
Անմիջապես պարզ չէր, թե ում հետ է Մասկը հանդիպելու և ինչ են քննարկելու: Ուղևորությունից տեղյակ մարդիկ հրաժարվեցին իրենց անունները տալուց, քանի որ հարցը մասնավոր է:
Tesla-ն ու Չինաստանի Պետական խորհրդի տեղեկատվական գրասենյակը անմիջապես չեն արձագանքել թեմայոի մասին գործակալության հարցումներին: