Ի՞նչ է կատարվում Գյումրիում․ պարեկների մասնակցությամբ գոռգոռոց, իրարանցում ու խառնաշփոթ
Քիչ առաջ տելեգրամյան մի քանի ալիքներ տեսանյութ հրապարակեցին, որտեղ պարեկների մասնակցությամբ իրարանցում է, հրմշտոց, լսվում են գոռգոռոցներ։ Տելեգրամյան ալիքները հայտնում են, որ միջադեպը Գյումրիում է, սակայն անհասկանալի է, թե ով ում է հետ այդպես անզիջում վիճաբանում ու քաղաքի որ հատվածում։ Միջադեպը երեկոյան ժամի է ու տեսանյութից կռահելի չէ, թե քաղաքի որ հատվածում է տեղի ունենում։ …