Мы в Telegram
Добавить новость
World News in Armenian

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

«Վստահ եմ, որ Ալիևի պահանջները չեն բավարարվի, ինչի մասին վկայում է նաև Ստեփանակերտի արձագանքը». Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը – Պարո՛ն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ Մոսկվայում կայացած բանակցությունները Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասով «գոհացուցիչ» չեն։ Ինչո՞ւ հայկական կողմին չի հաջողվում գոհացուցիչ արդյունքի հասնել այդ մասով։ – Որովհետև, կարծում եմ, Ադրբեջանն ու Ռուսաստանը իրար հետ պայմանավորվել են, ու Հայաստանին չի հաջողվում Ռուսաստանի միջոցով ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, […]

The post «Վստահ եմ, որ Ալիևի պահանջները չեն բավարարվի, ինչի մասին վկայում է նաև Ստեփանակերտի արձագանքը». Արմեն Վարդանյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ Մոսկվայում կայացած բանակցությունները Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասով «գոհացուցիչ» չեն։ Ինչո՞ւ հայկական կողմին չի հաջողվում գոհացուցիչ արդյունքի հասնել այդ մասով։

– Որովհետև, կարծում եմ, Ադրբեջանն ու Ռուսաստանը իրար հետ պայմանավորվել են, ու Հայաստանին չի հաջողվում Ռուսաստանի միջոցով ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, իսկ քանի որ ռազմական ճանապարհով էլ միջանցքը բացելու հնարավորություններ չունենք, հետևաբար Հայաստանը հայտնվել է փակուղային վիճակում ու չի կարողանում առաջ տանել իր շահերը։

– Ադրբեջանի ղեկավարը մայիսի 28-ին Լաչինում հայտարարել է, որ «Ղարաբաղում ապրող հայերը պետք է ենթարկվեն Ադրբեջանի օրենքներին, այդ տարածքում մենք ինչ ուզենք կանենք», առաջ է քաշել նաև պետական ինստիտուտների լուծարման խնդիրը։ Արձագանքելով սրան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ալիևը, ըստ էության, հրաժարվում է բրյուսելյան պայմանավորվածություններից, Ստեփանակերտից ևս արձագանքել են Ալիևին։ Ադրբեջանի ղեկավարի նման հռետորաբանությունն ինչի՞ հետևանք է, ու Հայաստանը կկարողանա՞ միջնորդ երկրների օգնությամբ ճնշել ադրբեջանական կողմի այս նկրտումները։

– Միջանցքի մասով ճնշումներն օգուտ տվեցին, այսպես կոչված էկոակտիվիստները ճանապարհը բացել են, դա նաև Հաագայի դատարանի որոշման արդյունք էր։

– Փոխարենն Ադրբեջանը անցակետ տեղադրեց։

– Անցակետի մասով ճնշումներն օգուտ չեն տա, որովհետև Ադրբեջանն ասում է, որ դա իր տարածքն է ու իր իրավունքն է, թե ինչ անի այդտեղ, և, մեծ հաշվով, միջազգային հանրություն էլ լուրջ լծակներ չունի այդ փաստարկի դեմ, չնայած որոշ երկրներ քննադատել էին դա, բայց լուրջ ճնշումներ չեն լինի։

– Իսկ այդ պարագայում ի՞նչ սպասենք, եթե նկատի ունենանք նաև Ալիևի երեկ հնչեցրած նոր պահանջները։

– Վստահ եմ, որ Ալիևի այդ պահանջները չեն բավարարվի, ինչի մասին վկայում է նաև Ստեփանակերտի արձագանքը, ստատուս քվոն առայժմ այսպես էլ կպահպանվի։ Ալիևը պարզապես ուժի լեզվով սպառնում է ինչ-որ հարցեր լուծելու նպատակով, բայց Արցախի իշխանությունները չեն գնա դրան, վստահ եմ։

– Պարո՛ն Վարդանյան, Արցախի իշխանությունները միայնակ, առանց Հայաստանի իշխանությունների օգնության, կկարողանա՞ն Ադրբեջանի հետ կարգավորել առկա խնդիրները այնպես, ինչպես իրենք են ուզում։

– Չէ՛, նման հարցերն իհարկե առանց Հայաստանի օգնության չեն կարող առաջ տանել։

– Իսկ, ըստ ձեզ, հիմա Հայաստանի իշխանությունները դա անո՞ւմ են, եթե նկատի ունենանք, որ իրենք մշտապես ընդգծում են, որ Արցախը պետք է կարգավորի իր հարցերն Ադրբեջանի հետ ուղիղ շփման միջոցով։

– Այո՛, իհարկե անում է, ընդդիմությունը բնականաբար այդ հայտարարությունը մանիպուլացնում է։

– Բայց Արցախում էլ են ասում, թե իշխանությունը «ձեռքերը լվացել է Արցախից», ընդդիմության ու որոշ դեպքերում իշխանության ներկայացուցիչների մոտ նման տպավորություն կա։

– Ընդդիմությունն ատում է Փաշինյանին ու Հայաստանի ընդդիմության պրոքսիներն են։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո պետական բյուջեով 288 միլիոն դոլար հատկացվեց Արցախին, հաջորդ տարի՝ 300 միլիոն դոլար, այս տարի ևս 300 միլիոն դոլար, ընթացքում՝ էլի 5-10 միլիոն, արդեն 900 միլիոն դոլարից ավելի գումար է ծախսվել, ուղիղ աջակցություն է ցույց տրվել Արցախին։ 

Ձեռքերը լվացողն այդքան գումար չի տա, այստեղ ուղղակի մի նուրբ պահ կա, որը նախկինում էլ եմ ասել. Հայաստանը փորձում է Արցախին բերել բանակցային սեղանի շուրջ, որովհետև երբ Հայաստանն է գնում, բանակցում Արցախի մասով, Ադրբեջանը դա ներկայացնում է, թե Հայաստանը իր տարածքների նկատմամբ հավակնություն ունի։ 

Հիմա ամբողջ աշխարհում տարածքային ամբողջականության սկզբունքն ավելի գերիշխող է դարձել, նկատի ունեմ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո, ամբողջ աշխարհը հիմա փորձում է սրբորեն պահել տարածքային ամբողջականության սկզբունքը, բացի Ռուսաստանից։ 

Հիմա մեր հայկական դիվանագիտությունը ուզում է Հայաստանին հանել բանակցություններից, Արցախին բերել բանակցությունների սեղանի շուրջ, մոտավորապես փորձում է գնալ Կոսովոյի ճանապարհով։ Տեսեք՝ Ալբանիան երբեք չի խառնվել այդ բանակցություններին, միշտ եղել է Բելգրադ, Պրիշտինա երկխոսություններ, հիմա Հայաստանը փորձում է Արցախին բերել բանակցության դաշտ, դրա համար էլ միշտ ասում են՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն՝ միջազգային մեխանիզմների ներքո։ Շատ լավ կլինի, եթե այդպես լինի։

– Բայց դա կհաջողվի՞, եթե հաշվի առնենք այն իրականությունը, որի մեջ այսօր Արցախն է, այն դիրքորոշումը, որն ունի Ադրբեջանի ղեկավարությունը։

– Իհարկե դա բարդ իրագործելի խնդիր է, որովհետև Ալիևը միամիտ չէ, ու չեմ կարծում, թե գնալու է նստի Արայիկ Հարությունյանի հետ բանակցելու։ Փաշինյանը նուրբ խաղ է սկսել՝ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միջազգային հանրությանն ասելով, որ ինքը ոչ մի հավակնություն չունի Ադրբեջանի տարածքների նկատմամբ: 

Այս առումով միջազգային հանրությունն ընկալում է կատարվողը, բայց կա նաև երկրորդ պայման, որ պետք է լինի Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն՝ միջազգային մեխանիզմների ներքո։ Այստեղ արդեն միջազգային հանրության դիրքորոշումն ավելի շատ մեր օգտին է։ Այսինքն՝ այս մասով ընկալում կա, ու միջազգային հանրությունը փորձում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որ վերջինս գնա այդ քայլին։ Իրականում Հայաստանը փորձում է փոխել ղարաբաղյան բանակցությունների պարադիգմը, փորձում է արցախյան հարցի բանակցային ձևաչափը տանել Կոսովոյի օրինակով։ 

– Պարո՛ն Վարդանյան, Բաքվի հռետորաբանությունն ու դիրքորոշումը շատ լավ գիտենք, այս ընթացքում իմացանք նաև, թե միջնորդ կողմերից ով որքան է կարողանում ազդել Ադրբեջանի վրա՝ ի նպաստ Արցախի ու Հայաստանի։ Այդ ամենի համատեքստում ձեր ասած միջազգային հանրության ճնշումները որքանո՞վ են արդյունավետ լինելու։

– Շատ բարդ է այդ ուղիղ շփման իրագործումը, նորից եմ ասում՝ ես ուղղակի ասում եմ, որ Փաշինյանի այդ ցանկությունը լավ է, բայց դժվար իրագործելի։ Միջազգային հանրության կողմից լուրջ ճնշում չկա, ա՛յ երբ միջազգային հանրությունը Ադրբեջանին սպառնա, որ այդ ճանապարհով չգնալու դեպքում կճանաչի Արցախի անկախությունը, կարծում եմ՝ Ալիևը կգնա երկխոսության, բայց միայն հորդորով ու համոզելով արդյունքի չեն հասնի։

– Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումն ի՞նչ փուլում է։ Ալիևն ասում է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը հեշտացրել է խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը, իսկ Փաշինյանը քիչ հավանական է համարում, որ հունիսի 1-ին կկնքվի այդ փաստաթուղթը։

– Այո՛, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց պայմանով, որ Արցախի հետ ուղիղ երկխոսություն լինի, Արցախն ունենա սեփական զինուժը, ինչը ևս Ալիևն ուզում է լուծարել։ Այս համատեքստում բնական է, որ այդ պայմանագրի ստորագրումը հազիվ թե հնարավոր լինի։

– Իսկ «անկլավների» փոխանակման գաղափարին ինչպե՞ս եք վերաբերվում։

– Շատ վատ, որովհետև դա մեր շահերին դեմ է, ես հուսով եմ, որ Հայաստանը չի գնա այդ քայլին։ Կարծում եմ՝ այս հարցում նուրբ դիվանագիտական հնարքներ կան, որոնք մենք չենք տեսնում։ Դավիթ Տոնոյանի վերջին նամակում էլ նշվում էր, որ Փաշինյանը հրաժարվել է «անկլավների» վերադարձ պարունակող փաստաթղթի ստորագրումից, եթե այն ժամանակ չի ստորագրել, հիմա ինչո՞ւ պետք է ստորագրի, որևէ տրամաբանություն չկա, կարծում եմ՝ ինչ-որ նուրբ դիվանագիտական խաղ է գնում։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post «Վստահ եմ, որ Ալիևի պահանջները չեն բավարարվի, ինչի մասին վկայում է նաև Ստեփանակերտի արձագանքը». Արմեն Վարդանյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

XXXIII Церемония «Хрустальная Турандот» объявит победителей сезона 2023/2024



Жизнь

Всеармянский союз «Гардман-Ширван-Нахиджеван» осуждает лживое заявление президента Азербайджана Алиева




Українські новини

ОіБ - охорона і безпека: замовляй охорону в Харькові



Новости 24 часа

Фотовыставка «Древнейшие пирамиды мира» пройдёт в Крыму



Game News

Конец близок в релизном трейлере Destiny 2: The Final Shape



Москва

«СВЯТОЙ ЛЕНИН» спасает население от борьбы с перенаселением, 3 серия, СЕРЬЁЗНЫЙ НОВОСТНОЙ СЕРИАЛ.



News Every Day

Fentanyl distribution indictment follows Westminster traffic stop



Происшествия

Прокуратура не будет требовать уничтожить “Вредные советы” Остера



Москва

"Схватил и попытался утащить в кусты": Мигрант дважды пытался изнасиловать несовершеннолетнюю - и поплатился



Вячеслав Бутусов

Маликов – до 75 тысяч, Бутусов – бесплатно: цены на концерты звезд в дни экономического форума в Петербурге



Москва

Электромобиль Xiaomi SU7 начали продавать в России



WTA

Надежда Петрова высказалась о перспективах Арины Соболенко снова возглавить рейтинг WTA



Москва

«СВЯТОЙ ЛЕНИН» спасает население от борьбы с перенаселением, 3 серия, СЕРЬЁЗНЫЙ НОВОСТНОЙ СЕРИАЛ.



Wildberries

Группа компаний Helpers Представляет Совершенный Фулфилмент для Wildberries и Ozon Marketplace



Симферополь

К 240-летию города-собирателя: в Симферополе проведут бесплатную экскурсию «Крутые соты»



Москва

«СВЯТОЙ ЛЕНИН» спасает население от борьбы с перенаселением, 5 серия, СЕРЬЁЗНЫЙ НОВОСТНОЙ СЕРИАЛ.



Москва

В Москве выбрали лучших педагогов в рамках городского конкурса — Собянин



Москва

Всеармянский союз «Гардман-Ширван-Нахиджеван» осуждает лживое заявление президента Азербайджана Алиева



103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России





Топ 10 новостей последнего часа




Новости России

Mash: Канье Уэст может приехать с концертом в Москву 8 июня

В Московской области росгвардейцы задержали подозреваемого в умышленном причинении тяжкого вреда здоровью

«СВЯТОЙ ЛЕНИН» спасает население от борьбы с перенаселением, 3 серия, СЕРЬЁЗНЫЙ НОВОСТНОЙ СЕРИАЛ.

Эксперт сенсационно раскрыл загадку Мессинга и Жириновского.


Москва

Всеармянский союз «Гардман-Ширван-Нахиджеван» осуждает лживое заявление президента Азербайджана Алиева






Rss.plus

Компания ICDMC приняла участие в торжественном открытии выставки “Тульское качество”

Всеармянский союз «Гардман-Ширван-Нахиджеван» осуждает лживое заявление президента Азербайджана Алиева

Правильная эксплуатация грузовых шин позволит продлить срок их службы

Эксперт по семейному капиталу Светлана Петрова: как быстро накопить на авто

Moscow.media
Москва

В Москве выбрали лучших педагогов в рамках городского конкурса — Собянин



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Певец

Певца и поэта Рябуху наградят званием «Заслуженный артист Забайкальского края»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

На ВДНХ пройдет Удмуртский национальный праздник Гербер

Онлайн-лекторий «Иннагрика»: подкасты с учеными и экспертами об агротехе доступным языком

Волонтеры Президентской академии в Санкт-Петербурге вносят свой вклад в развитие и повышение доступности спорта для граждан


ATP

Российский теннисист Сафиуллин опустился на две позиции в рейтинге ATP



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Захарова: посольство РФ в Польше получило ноту об ограничении дипломатов



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России