Աճել է Վրաստանի տնտեսական կախվածությունն ավտորիտար ռեժիմներից. EPRC
Վրաստանի տնտեսական կախվածությունն ավտորիտար ռեժիմներից աճել է վերջին 15 տարիների ընթացքում (2007-ից մինչև 2022 թվականը): «Վրաստանի տնտեսական կախվածության ինդեքսը» հետազոտությունն անցկացրել է «Տնտեսական քաղաքականության հետազոտական կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ)։