Ռուս բլոգեր-լրագրողի մուտքը Թուրքիա արգելվել է
Ռուս բլոգեր Իրինա Ալեմանին թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա ՝ հինգ տարով: Որպես պատճառ առաջ է քաշվել այն հանգամանքը, որ բլոգերը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգության համար: Բլոգերը հայտնել է, որ Ստամբուլի օդանավակայանից նրան տարել են ոստիկանական բաժանմունք և հարցաքննել։ Թուրքական իշխանությունների այս որոշումը Իրինա Ալեմանը կապում է Թուրքիայի նախագահական ընտրությունների վերաբերյալ իր …
The post Ռուս բլոգեր-լրագրողի մուտքը Թուրքիա արգելվել է appeared first on ԳԱԼԱ.
Ռուս բլոգեր Իրինա Ալեմանին թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա ՝ հինգ տարով: Որպես պատճառ առաջ է քաշվել այն հանգամանքը, որ բլոգերը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգության համար:
Բլոգերը հայտնել է, որ Ստամբուլի օդանավակայանից նրան տարել են ոստիկանական բաժանմունք և հարցաքննել։
Թուրքական իշխանությունների այս որոշումը Իրինա Ալեմանը կապում է Թուրքիայի նախագահական ընտրությունների վերաբերյալ իր նախկին ռեպորտաժի հետ, որտեղ նա քննադատել էր Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Մայիսի 25-ին Ռուսաստանում նրան ճանաչել էին «օտարերկրյա գործակալ»:
The post Ռուս բլոգեր-լրագրողի մուտքը Թուրքիա արգելվել է appeared first on ԳԱԼԱ.