Մգեցված ապակիների մասին օրենքը նոր չէ, այն չի գործել համապատասխան սարքեր չունենալու պատճառով․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «Հունիսի 1-ից պարեկային ծառայողները եւ ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները եւ վարչական պատասխանատվության են ենթարկելու վարորդներին` նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով: Ըստ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանի` տուգանք նախատեսող այս օրենքը եղել է ավելի վաղ, պարզապես չի գործել համապատասխան սարքեր չունենալու պատճառով:
— Կա ԵԱՏՄ համապատասխան ակտ, որին միացել է ՀՀ-ն եւ ընդունելի է համարել մգացվածության ստանդարտ չափը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։